Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սեռական արտասովոր շեղումներ

01:15, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Սեռական արտասովոր շեղումներ

Աշխարհում բազմաթիվ մարդիկ կան, որոնք սեռական ավանդական հակումներից զատ տառապում են բազմաթիվ շեղումներով։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

· Նարրատոֆիլիա։ Սա բավական հազվադեպ հանդիպող սեռական շեղում է։ Նարրատոֆիլները հաճույք են ստանում արգելված բառեր և արտահայտություններ լսելով։

· Մեխանոֆիլիա։ Սեռական այս շեղմամբ տառապող մարդիկ սաստիկ տարված են մեքենաներով։ Քիչ չեն դեպքերը, երբ հատկապես տղամարդիկ անմոռաց սիրահարվել են իրենց մեքենաներին։ Սեքսոլոգները բազմաթիվ դեպքեր են գրանցել, երբ տղամարդիկ, մեքենան արագ վարելով, օրգազմ են ապրել։

· Պոդոֆիլիա։ Սեռական շեղում, որով տառապողները հիվանդագին տարվածություն ունեն ոտքերի և կրունկների հանդեպ։ Հայտնի երգիչներ Ռիկի Մարտինն ու Էնրիկե Իգլեսյասը և ռեժիսոր Քվենթին Տարանտինոն խոստովանել են իրենց` նման շեղվածություն ունենալը։

· Լակտոֆիլիա։ Սա մայրական կաթի և կերակրող մայրերի հանդեպ գերակտիվ սեռական ցանկութուն ունենալն է։ Իսլամական որոշ երկրներում լակտոֆիլներին դաժան պատիժներ են սպառնում։ Բայց նման շեղումներ ունեցող մարդկանց դժվար է բացահայտել։ Հազիվ թե տղամարդիկ շիաների դատարն դիմեն` բողոքելով, թե իրենց կանանց կաթը համեղ չէ։

· Դենդրոֆիլիա։ Սեր ծառերի հանդեպ։ Սեռական նման շեղում ունենում են թե կանայք, թե տղամարդիկ։ Նրանք բառի բուն իմաստով սեռական կապ են ունենում ծառերի հետ։ Ծառերի տերևների արձակած սոսափյունն, անգամ, նրանց մոտ օրգազմ է առաջացնում։

· Պիրոֆիլիա։ Բացառիկ սեռական շեղվածություն, որով տառապողները հաճույք են ստանում` կրակի լեզվակներին նայելով։

· Պիկտոֆիլիա։ Այսպես են անվանում համացանցային պոռնոֆիլմերի սիրահարներին։ Այս շեղմամբ տառապող տղամարդկանց համար շատ ավելի գերադասելի է սեռական պահանջները բավարարել մերկ կնոջ լուսանկար նայելով, քան` իրական կնոջ հետ շփվելով։ Պիկտոֆիլների միակ առավելությունն այն է, որ նրանք շրջապատի համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում։

52408 | 9
Facebook