Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ալոճը կանոնավորում է սրտի ռիթմը

22:05, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
Ալոճը կանոնավորում է սրտի ռիթմը

Բույսի անունը ծագել է հունարեն «կռատաիոս» բառից, որը թարգմանաբար նշանակում է ուժեղ:

Ալոճի ծաղիկներում հայտնաբերված է եթերայուղ, կվերցետին, կոֆեինային և քլորագենային թթուներ, հիպերոզիդ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Պտուղները պարունակում են գինեթթու, կիտրոնաթթու, Ճարպային յուղեր, կարոտին, C վիտամին, քիմիական տարրերից`կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ և այլն:

Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիոսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝ թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնության ժամանակ:

Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկներն ու հասուն պտուղները: Ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արնահոսությունը, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լյարդն ու ստամոքսը, ինչպես նաև բուժում մաստիտը:

Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը:

Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Ալոճի աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալու նպատակով։ Նշենք, որ գրգռված նյարդերը հանգստացնելու համար հիանալի միջոց է ալոճի ծաղիկներից պատրաստված թեյը:

Նշենք նաև, որ ալոճն առաջ է բերում փորկապություն: Եվ նման խնդիր ունեցողները պետք է զգուշորեն` քիչ չափաբաժնով օգտագործեն այն:

11133 | 1
Facebook