Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետերբուրգում գործարարը որդեգրել ու այլասերել է տղա երեխաների

01:10, ուրբաթ, 10 հունիսի, 2016 թ.
Պետերբուրգում գործարարը որդեգրել ու այլասերել է տղա երեխաների

ՌԴ Լենինգրադի շրջանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 55-ամյա գործարար Գեորգի Թոմաշևիչի նկատմամբ տղա երեխաներին խնամակալության տակ առնելու և նրանց հանդեպ սեռական ոտնձգություններ իրականացնելու համար: Հայտնի է, որ 2010 թվականից Սանկտ Պետերբուգի շրջաններից մեկի խնամակալության մարմինների որոշմամբ նա որդեգրել է 8-ամյա տղայի և ապրել նրա հետ իր առանձնատանը: Նա բազմիցս սեռական բնույթի գործողություններ է կատարել իր խնամյալի նկատմամբ: Գործարարի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ևս 5 տղա երեխա՝ 15, 11 և 9 տարեկան, ովքեր ևս նրա խնամքին են հանձնվել խնամակալության մարմինների կողմից: Այժմ երեխաների հետ աշխատում է հոգեբանը:

Թոմաշևիչի մասին հայտնի է, որ նա ամուրի է և ունի բետոնի արտադրության մի քանի ընկերություն:

21405 | 0
Facebook