Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ատրոֆիկ վագինիտ` ինտիմ հիվանդություն, որի մասին լռում են

02:05, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
Ատրոֆիկ վագինիտ` ինտիմ հիվանդություն, որի մասին լռում են

Ատրոֆիկ վագինիտը կամ հեշտոցային չորությունն այն տարածված հիվանդություններից է, որի մասին սովորաբար չեն խոսում և լռելյայն տառապում են: Այնինչ այս հիվանդությամբ կյանքի տարբեր փուլերում տառապում է մոլորակի ամեն 5-րդ կինը: Հեշտոցային չորությունը կամ ատրոֆիկ վագինիտն առաջանում է, երբ հեշտոցի հյուսվածքները բարակում են, դառնում խորշոմապատ, և դադարում է քսուքի արտադրությունը: Այս հիվանդությամբ տառապող կանանց մոտ սեռական ակտի ժամանակ զգացած անտանելի ցավերի պատճառով դադարում է սեռական կյանքն, իսկ 25 %-ը թերարժեքության բարդույթներ է ձեռք բերում, բազում զույգերի մոտ դադարում են սեռական հարաբերությունները:

Հիվանդության «ամոթալի» լինելու պատճառով կանանց գերակշռող մեծամասնույթունն անգամ չի էլ փորձում բուժվել, այնինչ համապատասխան քսուքներ մատչելի գներով վաճառվում են բոլոր դեղատներում, որոնք երկու շաբաթում բուժում են ատրոֆիկ վագինիտը:

17917 | 0
Facebook