Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ուրիշների գրած մեկնաբանություններ կարդալը զրկում է մարդուն սեփական կարծիք ունենալուց

02:05, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Ուրիշների գրած մեկնաբանություններ կարդալը զրկում է մարդուն սեփական կարծիք ունենալուց

Եթե մարդը չի մասնակցում առցանց քննարկումներին և սեփական կարծիքները գրի չի առնում, այլ պարզապես ընթերցում է դրանք, ապա զրկվում է սեփական կարծիքներ ու ռացիոնալ որոշումներ կայացնելու հնարավորությունից։
     Ջորջ Մեյսոնի համալսարանի գիտնականները 1183 կամավորների շրջանում փորձարկում են կատարել, որի ընթացքում կամավորների մի խումբը պետք է կարդար նորարարական տեխնոլոգիաների մասին արտահայտված չեզոք և դրական, մյուս խումբը` խիստ բացասական կարծիքներ։ Փորձարկումից հետո մասնակիցների միջև կազմակերպած բանավեճի ժամանակ պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր կարդացել են միայն չեզոք դիրքորոշումները, իրենց կատարած դատողություններում և արտահայտած կարծիքներում այդքան էլ կտրուկ չեն վերաբերվել նորարարական տեխնոլոգիաներին, իսկ բացասական կարծիքներ կարդացածները կամ բուռն կերպով պաշտպանել են նորարարական տեխնոլոգիաների գոյությունը կամ էլ ավելի են քննադատել։

Գիտնականները վերջնական եզրակացություն են կատարել, որում մասնավորապես նշվել է, որ այլոց խոսքերն ու կարծիքները ազդում են մեր սեփական դիրքորոշումների վրա։

8464 | 0
Facebook