Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աղետներին հաջորդած երկարատև դադարից հետո Էվերեստը նորից գրավված է

20:15, չորեքշաբթի, 18 մայիսի, 2016 թ.
Աղետներին հաջորդած երկարատև դադարից հետո Էվերեստը նորից գրավված է

2014-ի ապրիլին ձնահոսքի պատճառով Էվերեստի վրա զոհվել էր 16 շերպ-ուղեկցող: Այս ողբերգական միջադեպը դարձավ աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը նվաճելու արգելքի նպատակահարմարության վերաբերյալ բանավեճերի սկիզբ: Ձնահոսքից մեկ տարի անց՝ 2015-ի ապրին, Ջոմոլունգման (Էվերեստ) պատուհասեց նոր աղետ: Նեպալի երկրաշարժը առաջացրեց նոր, հզոր ձնահոսք, որը խլեց տասնյակ լեռնագնացների կյանքեր:

Այս դեպքից հետո մեկ տարի լեռան գագաթը ոչ ոք ոտք չէր դրել:
Սակայն օրերս՝ մայիսի 12-ին, 3 լեռնագնացներ՝ բրիտանացիներ Քենթոն Քուլն ու Ռոբերտ Լուկասը և մեքսիկացի Դավիդ Լիանոն նվաճեցին լեռնագագաթը:

     Այն ժամանակվանից, երբ 1953 թվականին Էդմունդ Հիլարին և շերպ Տենցինգ Նորգն առաջին անգամ ոտք դրեցին աշխարհի ամենաբարձր լեռան գագաթն, այնտեղ բարձրացել են ավելի քան 4000 լեռնագնացներ:

11855 | 1
Facebook