Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հատակի սալիկներ` խխունջների արտաթորանքից

20:05, երկուշաբթի, 16 մայիսի, 2016 թ.
Հատակի սալիկներ` խխունջների արտաթորանքից

Հոլանդացի նկարչուհի Լիսկա Շլյոդերը խխունջների արտաթորանքից հատակի գունավոր սալիկներ պատրաստելու նոր եղանակ է բացահայտել։ Նա նկատել է, որ իր այգու խխունջները սիրում են գունավոր թղթեր և ստվարաթղթեր ուտելը։ Եվ քանի որ խխունջները գունային պիգմենտները յուրացնելու հատկություն չունեն, նրանց արտաթորանքը, բնականաբար, գունավոր է լինում։

Նկարչուհին մոտ 1000 խխունջ է հավաքել, տեղավորել է նրանց փորձարարական լաբորատորիայում և կերակրել նրանց գունավոր թղթով։ Նա հավաքում է խխունջների` տարբեր գույներով հագեցած մեզը, լցնում այն հեղուկը պինդ նյութի վերածող մեքենայի մեջ, որտեղից, համապատասխան վերամշակումից հետո դուրս են գալիս պատրաստի գունավոր սալիկները` մոտ 5մմ հաստությամբ։ 1 քառ. մետր սալիկ ստանալու համար 1 ժամ և խխունջի 5 գրամ արտաթորանք է անհրաժեշտ։ Ի դեպ, 5 գրամ արտաթորանք ստանալու համար անհրաժեշտ է 10 խխունջ և 5 օր։

18736 | 0
Facebook