Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դահուկորդուհին հրաշքով է փրկվել արջի կեր դառնալուց

13:52, երեքշաբթի, 12 ապրիլի, 2016 թ.
Դահուկորդուհին հրաշքով է փրկվել արջի կեր դառնալուց

Ճապոնիայի Խակուբո ձմեռային հանգստավայրում հանգստացող Քելլի Մերֆին քիչ է մնացել արջի կեր դառնա: Աղջիկը լեռներից դահուկով իջնելիս որոշել է սելֆի-ձողով նկարահանել վայրէջքը: Ամբողջ ժամանակ նա բարձրաձայն կատարել է իր ականջակալներից լսող երգը՝ Ռիհաննայի Work-ը: Հենց իր ականջակալների և երգելու պատճառով Քելլին չի նկատել, թե ինչ է կատարվում իր շուրջը: Միայն իջնելուց և տեսանյութը դիտելուց հետո է հասկացել, որ ամբողջ ժամանակահատվածում իրեն հետապնդել է գիշատիչ արջը:

20831 | 0
Facebook