Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի քանի ամսից պարզ կլինի՝ ինչպես ենք պարտքերը վճարելու». Աշոտ Աղաբաբյան

14:51, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
«Մի քանի ամսից պարզ կլինի՝ ինչպես ենք պարտքերը վճարելու». Աշոտ Աղաբաբյան
     «Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկացել է և բավական լուրջ պարտքերի տակ է: Այս պահին մենք «առողջացման» ծրագիր ենք մշակում, որ կարողանանք այդ պարտքերը փակել: Բազմաթիվ պարտքեր ունենք, որոնցից մեկն էլ քաղաքապետարանի պարտքն է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն` անդրադառնալով այն լուրերին, որ Երևանի քաղաքապետարանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ անցյալ տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտի» սնանկացման կառավարչին՝ պահանջելով 8 մլն 817 հազար 126 դրամ ուշացած պարտքը: Աղաբաբյանը նշեց, որ իրենք պարտադիր վճարելու են բոլոր պարտքերը: «Մենք չենք հրաժարվում մեր պարտքերից, մեկ է վճարելու ենք, ուղղակի մի քանի ամիս հետո պարզ կլինի, թե ինչ ձևով, ինչ միջոցներով ենք պատրաստվում դա անել»,- ասաց Աղաբաբյանը:
4446 | 0
Facebook