Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, Հանրապետականի սիրտը մեծ ա». Սեյրան Սարոյան

13:21, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
«Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, Հանրապետականի սիրտը մեծ ա». Սեյրան Սարոյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանն այսօր լրագրողների հետ զրուցում կարծիք է հայտնել ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի վերաբերյալ. «Դե որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան ա արդեն: Միացում ա, ուժեղանալ ա»:

Հարցին, թե ՀՀԿ-ն կոալիցիա է կազմում, քանի որ թուլացե՞լ է, վերջինը արձագանքել է. «Տո խի՞ ա թուլացած, ինչքան նորմալ ըլնենք, հավաքված ըլնենք, էնքան ուժեղ կլինենք, ամպայման պտի քանդվե՞նք»:

Մյուս կուսակցությունների հետ ՀՀԿ-ի համագործակցության մասին էլ այսպես է արտահայտվել. «Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, Հանրապետականի սիրտը մեծ ա»:

9133 | 2
Facebook