Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցությունները հետաձգվել են Մոսկվայի պատճառով

10:38, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցությունները հետաձգվել են Մոսկվայի պատճառով

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Մոսկվայի գործողությունները Սիրիայում հանգեցրել են նրան, որ Ժնևում երկուշաբթի մեկնարկած սիրիական հակամարտության բանակցությունները հետաձգվել են մինչև փետրվարի 25: Այս մասին գրում է BBC-ն:

Աղբյուրը նշում է, որ բանակցություններն ընդհատելու և դրանք ամսվա վերջ տեղափոխելու մասին երեկ հայտարարել է ԱՄԿ-ում Սիրիայի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստրուան:

Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ սիրիական բանակը ռուսական օդուժի օգնությամբ հարձակումներ էր սկսել Հալեպի մոտակայքում ընդդիմադիր զինյալների դիրքերի վրա: Վաշինգթոնն այդ առիթով հայտարարել է, որ այդ գործողությունները փաստում են այն մասին, որ ՌԴ-ը Սիրիային օգնում է պայքարել ոչ միայն ԴԱԻՇ-ի ահաբեկիչների, այլև ընդդիմադիր զինյալների դեմ: «Ընդհանրապես դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է խաղաղ բնակիչների վրա հարձակվելն օգուտ տալ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակում ենք տեսնել ՌԴ օդուժի ավիահարվածները Հալեպի և դրա շրջակա տարածքների ուղղությամբ, սակայն դրանք ուղղված են ոչ թե ԴԱԻՇ ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, այլ սիրիական ընդդիմության վրա»,- նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

8132 | 0
Facebook