Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեդի Գագայի` «Օսկարին» ներկայացվելու փաստն անօրինական են համարել

15:51, երեքշաբթի, 19 հունվարի, 2016 թ.
Լեդի Գագայի` «Օսկարին» ներկայացվելու փաստն անօրինական են համարել

Հոլիվուդյան երգչուհի Լեդի Գագայի` «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացնելու փաստն անօրինական են համարել: Ինչպես գրում է Holliwood Reporter-ը, Լեդի Գագայի` մրցանակաբաշխությանը ներկայացվելուն դեմ է արտահայտվել երգերի հեղինակ և պրոդյուսեր Լինդա Փերին:

Աղբյուրը նշում է, որ Լեդի Գագան «Օսկար» մրցանակին է հավակնում Դայան Ուորենի հետ` «Til It Happens» երգի համար: Փերիի խոսքերով` Լեդի Գագան չի մասնակցել երգի ստեղծման գործընթացում և միայն վերջում կատարել է այն: Իսկ ըստ ամերիկյան կինոստուդիայի` միայն երգի կատարման համար «Օսկար» մրցանակի չեն արժանանում:

Փերին հայտնել է նաև, որ Ուորենը Լեդի Գագային նշել է որպես երգի համահեղինակ, որպեսզի երգը դառնա հայտնի հանրության շրջանում:

Երգիչ Ուորենը պատասխանել է Փերիի հայտարարությանը` նշելով, որ երգն իր և Լեդի Գագայի «համատեղ աշխատանքի արդյունքն է» և նման հայտարարությունները զրպարտանք են:

16279 | 0
Facebook