Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյոնսեն երեխայի է սպասում. ԶԼՄ-ներ

13:05, երեքշաբթի, 12 հունվարի, 2016 թ.
Բեյոնսեն երեխայի է սպասում. ԶԼՄ-ներ

Համացանցում կրկին սկսել են լուրեր շրջանառվել, որ հոլիվուդյան հայտնի երգչուհի Բեյոնսեն երեխայի է սպասում: Ինչպես գրում է Daily Mail-ը, նմանատիպ լուրեր տարածվել են այն բանից հետո, երբ 34-ամյա Բեյոնսեն լայն և մեծ վերարկուով զբոսանքի է դուրս եկել ամուսնու` Jay Z-ի հետ: Բացի լայն վերարկուն, ևս մեկ հանգամանք ստիպել է մարդկանց մտածել Բեյոնսեի հավանական հղիության մասին. նրա լայն բացվածքով սև զգեստը պարզ ցուցադրել է, որ երգչուհին բավական մեծ քաշ է հավաքել:

Աղբյուրը նշում է նաև, որ մինչ զբոսանքի դուրս գալը, Բեյոնսեն և նրա ռեփեր ամուսինը կիրակի առավոտյան մասնակցել են նաև ծննդյան մի խնջույքի, որտեղ արված լուսանկարներից մեկում Բեյոնսեն կլորացած փորիկով է:
15807 | 14
Facebook