Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կառավարության կազմում փոփոխություն կլինի, երկու նախարար պաշտոնին հրաժեշտ կտա. «Ժամանակ»

11:08, շաբաթ, 26 դեկտեմբերի, 2015 թ.
Կառավարության կազմում փոփոխություն կլինի, երկու նախարար պաշտոնին հրաժեշտ կտա. «Ժամանակ»

«Ժամանակ» թեթրը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն հունվարի կեսերին կարող են փոփոխություններ տեղի ունենալ կառավարության կազմում: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
     Ըստ նույն աղբյուրի՝ կփոխվեն նաև Արմավիրի, Արագածոտնի ու Շիրակի մարզպետները:
     Մենք արդեն գրել ենք, որ ՀՅԴ-ն երեք մարզպետի պաշտոն է ուզում, սակայն դժվար է ասել, թե այս փոփոխությունները որքաբով կապ ունեն իշխանություններ-ՀՅԴ պայմանավորվածության հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

11384 | 1
Facebook