Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վախթանգ Աբրահամյանն ապագայում կնշանակվի ԿԲ նախագահ. «ՀԺ»

09:56, ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2015 թ.
Վախթանգ Աբրահամյանն ապագայում կնշանակվի ԿԲ նախագահ. «ՀԺ»

«Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով՝ Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԲ խորհրդի անդամի պաշտոնը:

ՀՀ ֆինանսական շրջանակներում այս նշանակումը անսպասելի չէր:
    
     Համառ լուրեր են շրջանառվում, որ Վախթանգ Աբրահամյանն ապագայում նշանակվելու է ԿԲ նախագահի պաշտոնում:
    
     ԿԲ գործող նախագահը՝ Արթուր Ջավադյանը, իր պաշտոնին վերանշանակվել էր անցած տարվա մայիսին՝ 6 տարի ժամկետով: Ֆինանսական շրջանակներում համոզված են, որ 2020 թվականին հենց Աբրահամյանն է փոխարինելու Ջավադյանին:
    
     Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ Ջավադյանը կարող է հրաժարական տալ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը»,- գրում է թերթը:
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

10363 | 1
Facebook