Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mazda3-ը նոր դիզելային շարժիչ է ստացել

15:41, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Mazda3-ը նոր դիզելային շարժիչ է ստացել

Mazda3 հեչբեքի շարժիչային գամման լրացվել է նոր KYACTIV-D 1.5-լիտրանոց դիզելային շարժիչով: Եվրոպայում այդ ագրեգատով մեքենան հնարավոր կլինի ձեռք բերել դեկտեմբերի 1-ից: Մոդելի գներն սկսվում են 18 895 եվրոյից:
     Շարժիչի հզորությունը կազմում է 105 ձիաուժ և 270 Նմ պտտող պահ: Շարժիչն աշխատում է 6-աստիճան մեխանիկական կամ նույնաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ: Վառելիքի միջին ծախսը կազմում է 3.8լ 100կմ ճանապարհի վրա:
     Մինչև 100կմ/ժ մեքենան բացում է 11 վայրկյանում: Հեչբեքի առավելագույն արագությունը 187կմ/ժ է: Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, շարժիչը սահմանում է «արդյունավետության և արտադրողականության նոր ստանդարտներ»:

7780 | 0
Facebook