Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչու է պինդ եփած ձուն պտտվում, իսկ հումը՝ ոչ

18:03, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Ինչու է պինդ եփած ձուն պտտվում, իսկ հումը՝ ոչ

Բոլորին է հայտնի, որ եփած ձուն հում ձվից տարբերակելու համար բավական է ընադամենը պտտեցնել այն հարթ մակերեսի վրա: Եթե ձուն պտտվում է արագ ու շատ, ապա այն եփված է, եթե մի քանի դանդաղ պտույտից հետո կանգնում է, ապա հում է:

Դա տեղի է ունենում, քանի որ եփված ձուն պտտվում է ինչպես մեկ ամբողջություն, իսկ հում ձվի պարունակությունը հեղուկ է՝ կճեպի հետ շատ թույլ կապակցված: Այդ պատճառով էլ, երբ սկսում է պտույտը, հեղուկ բաղադրիչը հանգստի իներցիայի պատճառով հետ է մնում պտտվող կճեպից ու կանգնեցնում շարժումը:

7667 | 0
Facebook