Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամենասեքսուալ տղամարդը` People-ի վարկածով

13:15, չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2015 թ.
Ամենասեքսուալ տղամարդը` People-ի վարկածով

People հանդեսը հայտնել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդու անունը: Նա Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ, հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքեմն է: Հանդեսը Բեքեմին համարել է «համաշխարհային աստղ, նվիրված ամուսին և 4 երեխաների հայր»:

«Սա մեծ պատիվ է, ու ինձ շատ հաճելի է այն ընդունելն»,- ասել է 40-ամյա Բեքեմը: Բեքեմն արդեն 20 տարի է` սեքս խորհրդանիշ է ճանաչվում, բայց ինքն անձամբ վստահ չէ, որ արժանի է այդ բնութագրին, գրում է պարբերականը: «Ես ինձ երբեք գրավիչ և սեքսուալ չեմ համարել»,- ասել է ֆուտբոլիստը:

Հաղորդվում է, որ Բեքեմի կինը` Վիկտորիա Բեքեմն, արդեն շնորհավորել է ամուսնուն: Իսկ ինչպես նշել է ֆուտբոլիստն, նոր տիտղոսի մասին լուրը զվարճացրել է իր 16, 12 և 10 տարեկան որդիներին:

14746 | 0
Facebook