Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոնի Դեփը չի ուզում «Օսկար» ստանալ

21:23, երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2015 թ.
Ջոնի Դեփը չի ուզում «Օսկար» ստանալ

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփն, ով նոր է Լոնդոնում ներկայացրել իր «Սև զանգված» ֆիլմն, ի զարմանս բոլորի հայտարարել է, որ այդքան էլ շատ չի երջանկանա, եթե «Օսկար» ստանա: «Ես ընդհանրապես չեմ ուզում ինչ-որ մրցանակ ստանալ, ես չեմ ուզում հանդես գալ ճառով: Ես արդեն մի քանի անգամ նոմինացվել եմ: Նոմինացիան լավ բան է,- ասել է նա,- «Օսկար»-ի գաղափարը նշանակում է, որ դու ինչ-որ մեկի հետ մրցակցում ես, իսկ ես ոչ ոքի հետ չեմ մրցակցում, ուղղակի իմ գործն եմ անում, ստեղծագործում եմ այն, ինչ ուզում եմ ստեղծագործել: Երբեմն մարդկանց դուր չի գալիս իմ արածը, բայց դա նորմալ է»:
     Հիշեցնենք, որ Ջոնի Դեփը 3 անգամ «Օսկար»-ի է առաջադրվել, արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի, 2012-ին հայտնվել է «Գինես»-ի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ վարձատրվող դերասան, ով «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի համար ստացել է 75 միլիոն դոլար եկամուտ:

13162 | 0
Facebook