Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադելը` իր նոր «Hello» երգով միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել

18:03, շաբաթ, 24 հոկտեմբերի, 2015 թ.
Ադելը` իր նոր «Hello» երգով միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք թողարկվել է Ադելի նոր «Hello» երգը: Երգչուհին այս երգով միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել: «Hello»-ն վերջին 18 տարիների ընթացքում առաջին օրն ամենաշատ վաճառված երգն է դարձել։ Այն առաջին հորիզոնականում է եղել նաև «iTunes»-ի վարկանիշային աղյուսակում, ինչպես նաև 20 ժամվա ընթացքում «YouTube»-ում դիտվել է 22 միլիոն անգամ, որը գերազանցում է Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի ռեկորդին։
     Նշենք նաև, որ ըստ կանխատեսումների երգչուհու «25» ալբոմը, որը կթողարկվի նոյեմբերի 25-ին, նույնպես ռեկորդ կսահմանի «iTuns»-ում:
12495 | 0
Facebook