Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակն է. Տերյան 65 հասցեում բացվեց վարպետի հուշատախտակը

13:03, շաբաթ, 24 հոկտեմբերի, 2015 թ.
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակն է. Տերյան 65 հասցեում բացվեց վարպետի հուշատախտակը

«Սոս Սարգսյանը զարմանալիորեն երբեք չծռմռվեց, երբեք չփորձեց խաղալ ֆրանսիացի կամ իսպանացի, նա երբեք չդավաճենեց իր Ստեփանավանին: Դրա համար էլ դարձավ մեր մեծերից մեկն ու պատռեց հանրապետության սահմանները»,- Տերյան 65 հասցեում այսօր ասաց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը: Նրա խոսքով` Սոս Սարգսյանն այն հազվագյուտ դերասանն էր, որ հայ թատրոնի պատմության մեջ փառապանձ ձևով շարունակեց մեր հզորներից մեկին` Ավետ Ավետիսյանին: «Սոս Սարգսյանն ինչ խաղաց, խաղաց հայի ճակատագիր, խաղաց հայի դառնություն, անգամ նրա ժպիտի մեջ կար հայի դարդը»,- ասաց Երվանդ Ղազանչյանը:

Տերյան 65 հասցեում, այսօր` րոպեներ առաջ հավաքվել էին մի խումբ արվեստագետներ ու երկրպագուներ, ովքեր եկել էին մեկ անգամ ևս հարգելու վարպետի հիշատակը: Բացվեց Սոս Սարգսյանի անվան հուշատախտակը, որից հետո ներկաները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հանգչում է վարպետի աճյունը:

«Ինչ որ մի ժամանակ մարդն ուզեց ինքն իրեն ճանաչել ու հորինեց թատրոնը։ Բեմը, թատրոնը ինձ համար մարդն է, նրա էությունը, շարժումը, կյանքը: Մենք դերասան չենք, մենք զինվոր ենք ու մեր զինվորի պարտքը պիտի կատարենք»,- ասում էր Սոս Սարգսյանը:

5056 | 0
Facebook