Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Ասադին սատարելը

11:43, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Ասադին սատարելը
     ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի նախագահ Ասադի վարչակազմի սատարումը: Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը:

Աղբյուրը նշում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նաև մտաhոգություն է հայտնել առ այն, որ Ռուսաստանը Սիրիայի տարածքում օդային հարվածներ է իրականացնում թևավոր հրթիռների միջոցով և կոչ է արել վերջինին դադարեցնել այդ հարվածները` կենտրոնանալով միայն ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի վրա:

Հաղորդվում է նաև, որ ՆԱՏՕ-ն լուրջ կասկածներ է հայտնել առ այն, որ Ռուսաստանը Սիրիայում նաև ցամաքային զորք է կուտակում:

8274 | 2
Facebook