Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գիտնականները հաստատել են՝ Թութանհամոնի դամբարանի ետևում կան գաղտնի խցեր

01:03, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
Գիտնականները հաստատել են՝ Թութանհամոնի դամբարանի ետևում կան գաղտնի խցեր

Թութանհամոնի դամբարանի ետևում կարող են թաքնված լինել 2 նախկինում անհայտ գերեզմանախցեր, սեպտեմբերի 28-ին իրականացված հետազոտության արդյունքներն է հայտարարել Եգիպտոսի հնությունների նախարար Մամդուխ Էլդամաթին: Հետազոտող գիտնականները պարզել են, որ դամբարանի 2 կողմերում էլ կան քերծվածքներ ու նշումներ, ճիշտ այնպիսին, ինչպիսին գտել են Թութանհամոնի դամբարանի մուտքի մոտ, երբ 1922-ին առաջին անգամ փորձել են այնտեղ մտնել: Թութանհամոնի դամբարանը ռադարային հետազոտության կենթարկվի մոտ օրերս, որի արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 4-ին:

Ինչպես նշել էինք, հետազոտություններին մասնակցող բրիտանացի մասնագետների կարծիքով՝ դամբարանի ետևում գտնվում է Նեֆերտիտիի գերեզմանը, սակայն Մամդուխ Էլդամաթին վստահ է, որ Նեֆերտիտին թաղված է Թել-ալ-Ամարնում:

8407 | 0
Facebook