Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե մի օր Քիմը կորցնի իր փառքը, նա կարող է տեղափոխվել Հայաստան». մեկնարկվել է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուն

15:25, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2015 թ.
«Եթե մի օր Քիմը կորցնի իր փառքը, նա կարող է տեղափոխվել Հայաստան». մեկնարկվել է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուն
     Մեկնարկվել է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հերթական սեզոնը: Հաղորդման առաջին չորս մասերը նվիրված են Քարդաշյանների Հայաստան այցին:
     Մինչ այդ Քարդաշյանը «Թվիթեր»-ում գրել է. «Հուսով եմ՝ մեր հայաստանյան ուղևորությունը ձեզ դուր կգա այնպես, ինչպես մեզ է դուր եկել»։
     Սեպտեմբերի 20-ին ցուցադրվել է շոուի առաջին սերիան, որտեղ Քիմը Հայաստանի հյուրանոցում Քլոեին հայտնում է իր հղիության մասին, այնուհետև «Սքայփ»-ի միջոցով նաև մորը՝ Քրիս Ջեներին- այս մասին գրում է The Daily Mail-ը:
     «Աստված իմ, հիանալի նորություն։ Սա այն է, ինչ ցանկանում էի լսել։ Շնորհավորում եմ, սիրելիս»,- համացանցի միջոցով ասել է Ջեները Քիմին։
     «Մայր Հայաստան» խորագրով հատվածում Քիմը և Քլոեն ասում են, որ իրանց հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, միշտ ցանկացել է, որ իրենք Հայաստան այցելեն, և դա իրենց համար շատ կարևոր է եղել։
     «Դեռ մանկուց ես և Քիմը Հայաստան այցելելու ծրագրեր ենք ունեցել, և այնքան հրաշալի էր, որ մենք վերջապես իրականացրեցինք դա»,- նշել է Քլոեն:
     Քլոեն նաև ասել է, որ Քիմն իրենց զգուշացրել է, որ այս ուղևորության ընթացքում իրենք պետք է շատ զուսպ հագնվեն:
     «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ամբողջ աշխարհը, որքան հնարավոր է, մեծ ուշադրություն դարձնի այս խնդրին։ Հայրս միշտ պատմում էր մեր նախնիների և Ցեղասպանության մասին, և սա իսկապես կարևոր էր մեզ համար»,- ասել է Քիմը:
     «Դա էր պատճառը, որ ես ու Քանյեն որոշեցինք մեր դստերը մկրտել Երուսաղեմի հայկական եկեղեցում: Դա ինձ համար շատ կարևոր էր: Հայրս այնքան կհուզվեր»,- ավելացրել է Քիմը:
     Քիմը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ Ծիծեռնակաբերդից և գրել. «Այստեղ շունչդ կտրվում է: Անհավանական է, որ արդեն հարյուր տարի է մարդիկ ժխտում են Հայոց Ցեղասպանությունը: Ես հպարտ եմ, որ այստեղ եմ և ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել եմ այս խնդրի վրա»:
     Քլոեն նաև ասել է, որ իրենք ցանկանում էին, որ Ռոբը նույնպես իրենց հետ մեկնի Հայաստան: «Դա չափազանց կարևոր է եղել մեր հայրիկի համար, սակայն չենք կարծում, որ դա տեղի կունենա»: Քլոեի կարծիքով, եթե մի օր Քիմը կորցնի իր փառքը, նա կարող է տեղափոխվել Հայաստան: «Այնպիսի տպավորություն է, որ ես ճանապարհորդում եմ Հայաստանի արքայադստեր հետ»:
11414 | 2
Facebook