Խնդրում ենք սպասել...

Միջազգային

51-ամյա Մոնիկա Բելուչիի գեղեցկության գաղտնիքը

23:03, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2015 թ.
51-ամյա Մոնիկա Բելուչիի գեղեցկության գաղտնիքը
     Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին շուտով նշելու է ծննդյան 51-ամյակը:

     Նա այն քիչ թվով դերասանուհիներից է, ով գեղեցկության չափանիշ է համարվում մինչ օրս և կարող է հանրությանը ներկայանալ առանց դիմահարդարման, ու դրանով չկորցնել գրավչությունը:
     «Գերադասում եմ բնական գույները` նախընտրելով այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան մաշկիս շնչել: Ամենօրյա դիմահարդարման համար նախընտրում եմ մոխրագույն կամ շագանակագույն երանգներով ստվերաներկեր, սև գույնի թարթիչաներկ»,- The Daily Mail-ի հետ զրույցում ասել է դերասանուհին` ընդգծելով, որ ամենաշատը սիրում է շրթներկ օգտագործել. «Սիրում եմ ինչպես մուգ, այնպես էլ բաց գույներ: Հաճախ օգտագործում եմ կարմիրը, քանի որ այն ընդգծում և վառ ու գրավիչ տեսք է հաղորդում շուրթերիս»,- ասել է նա:

     Ինչ վերաբերում է կառուցվածքը գեղեցիկ պահպանելու սննդակարգին, ապա Բելուչին նշել է, որ վարում է ակտիվ կենսակերպ և ժամանակ ունենալու դեպքում հաճախում է մարզասրահ. «Ինձ համար դժվար չէ հանուն կերպարի մի քանի կիլոգրամ նիհարել: Այդ ժամանակ ուտում եմ ձուկ, բանջարեղեն ու արագ նիհարում, բայց նախընտրում եմ այնպիսի դերեր, որոնք թույլ են տալիս կիլոգրամներ հավաքել»,- անկեղծացել է դերասանուհին:
16662 | 0
Facebook