Ամերիկյան հատուկ ծառայություններն ավելի քան 20 տարի հետևել են կոլումբիացի հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին: Նա ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռ 1961 թվականին, երբ կնոջ հետ եկել է Նյու-Յորք, որտեղ աշխատել է որպես կուբայական Prensa Latina-ի թղթակից: Հավանաբար, հենց կուբացիների հետ աշխատելն էլ դարձել է վերահսկողության պատճառ: Նրա անձնական գործից 137 էջը փոխանցվել է «Վաշինգթոն Փոսթ»-ին, սակայն 133 էջը դեռ դասակարգված է որպես «խիստ գաղտնի»:
Հետաքրքիր է, որ աշխարհահռչակ գրքի՝ «Հայրուր տարվա մենության» հեղինակի նկատմամբ լրտեսությունը չի դադարեցվել այնգամ այն բանից հետո, երբ նա 1982-ին արժանացել է Նոբելյան մրցանակի:
Հիշեցնենք, որ Գաբրիել Գարսիա Մարկեսը վախճանվել է 2014-ի ապրիլին, Մեխիկոյում, որտեղ ապրել է կես դարից ավելի: