Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում 13 միլիոն երեխա պատերազմի պատճառով դպրոց չի գնում

11:17, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Աշխարհում 13 միլիոն երեխա պատերազմի պատճառով դպրոց չի գնում

Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում զինված բախումների պատճառով ավելի քան 13 միլիոն երեխա չի կարող հաճախել դպրոցներ, հաղորդում է ՄԱԿ-ի մանկական ֆոնդը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվետվության մեջ ասվում է, որ երեխաների մի ամբողջ սերունդ է մեծանում կրթական համակարգից դուրս:

Տարածքային ֆոնդի ղեկավար Փիթեր Սալաման պատմել է, որ շատ ներգաղթյալների համար երեխաների կրթությունը հենց այն գլխավոր պատճառն է, որն ստիպում է ընտանիքներին լքել այնպիսի երկրներն, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը, Յեմենը, Լիբիան:

Անկայուն տարածքներում շատ ուսուցիչներ հեռանում են աշխատանքից դպրոցների վրա հաճախակի իրականացվող հարձակումների պատճառով: Բացի այդ, այդ տարածքներում դպրոցները հաճախ օգտագործվում են որպես ապաստարաններ ու ժամանակավոր կացարաններ:

14807 | 0
Facebook