Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում կոտրել է հակառակորդ թիմի մարզչի ձեռքը

00:08, կիրակի, 23 օգոստոսի, 2015 թ.
Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում կոտրել է հակառակորդ թիմի մարզչի ձեռքը

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի «Պալմեյրաս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Դուդուն Բրազիլիայի առաջնության 1/8 եզրափակչի ընթացքում կոտրել է հակառակորդ թիմի` «Կրուզեյրո»-ի մարզչի ձեռքը: Խաղի դրվագներից մեկում ֆուտբոլիստը գնդակի հետևից վազել է դաշտի սահմաններից դուրս ու պատահաբար բախվել հակառակորդի մարզչի հետ: Մարզիչը չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է` արդյունքում կոտրելով ձեռքը:

Հաղորդվում է, որ «Կրուզեյրո»-ի մարզիչը «Պալմեյրաս»-ի նախկին մարզիչն է եղել, իսկ այդ հանդիպումն ավարտվել է Դուդուի թիմի հաղթանակով:

8231 | 0
Facebook