Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սկանդալ Մեծ Բրիտանիայում. լորդերի պալատի մամուլի խոսնակը՝ նարնջագույն կրծկալով

11:26, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
Սկանդալ Մեծ Բրիտանիայում. լորդերի պալատի մամուլի խոսնակը՝ նարնջագույն կրծկալով

Համացանցում հայտնվել են Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի նախկին խոսնակ Ջոն Սյուելի լուսանկարները՝ նարնջագույն կրծկալով և կաշվե պիջակով: Ինչպես կանխատեսում է «ԴըՍան»-ը, հագուստն, ամենայն հավանականությամբ, պատկանել է այն մարմնավաճառին, ում հետ Սյուելը ժամանակ է անցկացրել:

Նշենք որ նախօրեին Սյուելը հրաժարական է տվել: Քաղաքական գործիչը ստիպված է եղել դիմել այդ քայլին, քանի որ համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ նա, մարմնավաճառների ընկերակցությամբ, կոկային է շնչում:

8842 | 1
Facebook