112 տարեկան հասակում մահացել է Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով աշխարհի ամենատարեց բնակիչը՝ Սակարի Մոմոյին: Ինչպես հաղորդում է «Գարդիան»-ը, Մոմոյին, ով Ճապոնիայի Սաիտամա պրեֆեկտուրայի բնակիչ էր, իր ամբողջ կյանքի ընթացքում առողջ ապրելակերպ է վարել: Նրա կարծիքով՝ իր երկարակեցության գաղտնիքը երկար քունը և առողջ սնունդն են եղել:
Վերջերս սակայն Սակարին սկսել էր տառապել երիկամային սուր անբավարարությամբ, ինչն էլ դարձել է վերջինի մահվան պատճառը:
Նա մահացել է Տոկիոյի հիվանդանոցներից մեկում:
Աղբյուրը նշում է նաև, որ մոլորակի ամենատարեց բնակիչը ծնվել էր 1903թ. փետրվարի 5-ին: Նրա մահվանից հետո մոլորակի ամենատարեց բնակիչն է դարձել նրա հայրենակից Յասուտարո Կոյդը, ով ծնվել է Սակարիից ընդամենը մեկ ամիս հետո: