Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում պարզել են այսօր ահաբեկչություն իրականացրած անձի ինքնությունը

15:46, ուրբաթ, 26 հունիսի, 2015 թ.
Ֆրանսիայում պարզել են այսօր ահաբեկչություն իրականացրած անձի ինքնությունը

Ֆրանսիայի իշխանությունները կարողացել են բացահայտել այն անձի ինքնությունը, ով ահաբեկչություն էր իրականացրել այսօր առավոտյան՝ հարձակվելով Լիոն քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող քիմիական գործարաններից մեկի վրա: Այս մասին հաղորդում է «La Parisien»-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ գործարանի վրա հարձակման արդյունքում մեկ մարդ մահացել էր, մի քանիսը վիրավորվել էին: Սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ այդ մարդը գործարանում իրականացված պայթյունի հետևանքով չէր մահացել. հավանաբար նրան նախապես գլխատել էին և հետո միայն բերել դեպքի վայր:

Հաղորդվում է նաև, որ կատարված իրադարձությունների պատճառով Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդը շտապ վերադառնում է Բրյուսելում ընթացող Եվրոմիության գագաթնաժողովից: Ֆրանսիա գալուց անմիջապես հետո Օլանդը պատրաստվում է Անվտանգության խորհրդի նիստ գումարել, որից հետո հայտարարությամբ հանդես գալ ԶԼՄ-ների համար:
7966 | 0
Facebook