Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Գևորգ Հակոբյան. ««Հայ դասական ռոմանսներ» ձայնասկավառակում ընդգրկված ստեղծագործություններից մի քանիսի մասին շատերը բացարձակ տեղեկություն չունեն»

16:33, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Գևորգ Հակոբյան. ««Հայ դասական ռոմանսներ» ձայնասկավառակում ընդգրկված ստեղծագործություններից մի քանիսի մասին շատերը բացարձակ տեղեկություն չունեն»

ՀՀ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գևորգ Հակոբյանը շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի հայ դասականների ռոմանսները: Ձայնասկավառակում ընդգրկված են Ռոմանոս Մելիքյանի, Էդուարդ Միրզոյանի, Վաղարշակ Կոտոյանի, ինչպես նաև` Առնո Բաբաջանյանի վերջին ստեղծագործությունները:

«Բացի երկու ստեղծագործություններից, մյուս երգերն առաջին անգամ են ներկայացվում նվագախմբային տարբերակով»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գևորգ Հակոբյանը: «Գործիքավորել ենք ընկերոջս` Արտակ Հակոբյանի հետ, ամբողջ աշխատանքը միասին ենք արել: Ձայնասկավառակում ընդգրկված դասական ստեղծագործություններից մի քանիսի մասին շատերը բացարձակ տեղեկություն չունեն, և իմ ցանկությունն էր այդ ամենը ներկայացնել հանրությանը»,- մեզ հետ զրույցում ասաց երգիչն, ում խոսքով` նախագծի շուրջ աշխատել են երկուսուկես տարի:

«Ի սկզբանե դժվար էր, քանի որ գործ ունեինք դասական ստեղծագործությունների հետ, և պետք է կարողանայինք դասական ժանրը պահելով` այն դարձնել լսելի ավելի լայն լսարանի համար»,- անկեղծացավ Գևորգ Հակոբյանն, ում խոսքով` նախագծի նպատակը դասական երաժշտությունն ավելի ճանաչելի դարձնելն է:

Գևորգ Հակոբյանի փոխանցմամբ` հաջորդ ձայնասկավառակում նպատակ ունի ներկայացնել հայ կոմպոզիտորների ռուսալեզու ստեղծագործությունները: «Կընդգրկվեն Ա. Բաբաջանյանի, Մ. Թարիվերդիևի, Կ. Օրբելյանի և այլոց ստեղծագործություններ»:

Նշենք, որ երգչի «Հայ դասական ռոմանսներ» առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 26-ին` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

| | |
6392 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am