Ինչպես արդեն
հայտնել էինք, երեկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 23 համայնքներում հանրաքվե է անցկացվել, որն ունեցել է բնակիչների պասիվ մասնակցություն: ԿԸՀ-ի հրապարակած տվյալներին ծանոթանալուց հետո Դիլիջանի բնակիչներից մեկը տեսանյութ է ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին` նշելով, որ ներկայացնում է մասնակցության իրական վիճակը. «Իսկ ժամը 19.00-ից մինչև 20.00-ն, քաղաքապետը զանգում էր պետական բյուջեից սնվող հիմնարկների տնօրեններին և սպառնալիքի ներքո ստիպում անձնակազմին ուղարկել ընտրության»,- գրել է նա: