Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանը հրաժարվում է միասնական արժույթից

18:10, հինգշաբթի, 23 ապրիլի, 2015 թ.
Ղազախստանը հրաժարվում է միասնական արժույթից

Ղազախստանն իրական չի համարում ԵՏՄ տարածքում Միասնական արժույթի ստեղծումը: Ինչպես հաղորդում է «ԷլԷս»-ը, այդ մասին հայտարարել է Ղազախստանի էկոնոմիկայի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովն Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ: «Ղազախստանը հստակ ու հետևողական դիրքորոշում ունի ԵՏՄ շրջանակներում միասնական արժույթի ներմուծման բացառման հարցի վերաբերյալ»,- ասել է Ժակսիլիկովը: Նա նաև տեղեկացրել է, որ արժութային միություն ստեղծելու վերաբերյալ ծրագրեր չեն մշակվում:

5479 | 0
Facebook