Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան

12:06, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում, չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում: Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի: Սա անպատկերացնելի դավաճանություն է:
     Պետության, պետականության, հանուն ինքնության և արժանապատվության այս պայքարն այլևս առաքելություն է, որտեղ յուրաքանչյուր հայ ունի անելիք Հայաստանում և Սփյուռքում։
     Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է»:

1391 | 0
Facebook