Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Երևանի համար 135 դպրոցի` Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման անակնկալ հանդիսատեսը Հենրի Մորգենթաուի ծոռնուհին էր

22:43, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Երևանի համար 135 դպրոցի` Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման անակնկալ հանդիսատեսը Հենրի Մորգենթաուի ծոռնուհին էր

Այսօր Երևանի՝ Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 դպրոցում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումը ուժով ու պայքարի ոգով համակեց ներկաներին: Միջոցառումն սկսվեց այսպես՝ թուրքի յաթաղանով խարխլված հայ ընտանիքի խաղաղ կյանքն ու մոր գրկում քնած մանուկի խաթարված երջանկությունը սկիզբ դարձան թուրքերի կողմից իրականացվող ջարդերին: Հայկական տարազներով աշակերտները պատկերում էին հալածվող, տեղահանվող ու բնաջնջվող հայ ժողովրդին: Տեսարանը շարունակվեց վառվող մոմերը ձեռքներին պահած ու հայ հանճարների՝ Ցեղասպանությունը բնութագրող տողերը հնչեցնող աշակերտների ազդեցիկ ասմունքով:

Արա Գևորգյանի հեղինակած «Ադանա» երաժշտության հնչյունների ներքո իրականացված ջահերով պարի վերջում պարողներն ստեղծեցին Ծիծեռնակաբերդի մանրակերտն, ապա նրանցից ամեն մեկը ներկայացավ հայաշատ քաղաքների անուններով՝ ներկայացնելով նրանց հնդարյան պատմությունն ու 1915-ի ահեղ ջարդերը՝ Զեյթուն, Կոստանդնուպոլիս, Բայազետ, Խարբերդ, Մուշ, Վան, Ուրֆա (Եդեսիա), Խնուս, Կարին, Տիգրանակերտ:

Ներկաների վրա մեծ ազդեցություն գործեցին նաև Սյուզի Հարությունյանի («Քելե լաո»), ապա՝ Սևակ Ամրոյանի («Ախպերս ու ես») կատարումները:

Միջոցառման ավարտը լի էր հայրենասիրական ոգով ու ապրելու մարտահրավերով, ինչն իր խոսքում կարևորեց նաև հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանն, ով մասնավորապես ասաց. «Նորություն չէր այն ամենն, ինչ ասվեց այստեղ, սակայն հայտնագործություն էր, որ մենք ունենք այսպիսի ապագա՝ հանձին այս աշակերտների: Ցեղասպանությունն անցյալ չէ, դա քաղաքականություն է, որ դեռևս շարունակվում է, ու միտված է ոչ միայն հայերին իրենց բնօրրանից բնաջնջելուն, այլև բարբարոսների պայքարն է՝ ոչնչացնելու համար հայկական քաղաքակրթությունը երկրի երեսից: Մեզ սպասում են հաղթանակներ, բայց դրանց հասնելու համար պետք է անդադար պայքարել»:

Լարիսա Ալավերդյան
Լարիսա Ալավերդյան

Իսկ այն, ինչ միջոցառման վերջում նշեց «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր, Օհանյան կրթահամալիրի հիմնադիր Սուրեն Օհանյանն, անակնկալի բերեց բոլոր ներկաներին: Պարզվեց, որ հանդիսատեսի շարքերում նստած էր նաև Հենրի Մորգենթաուի (ամերիկյան դիվանագետ, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում (1913 - 1916 թթ.), դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում) ծոռնուհին՝ Պամելա Շտայները: Նա դասախոս է Հարվարդի համալսարանում և հոգեբան:

Պամելա Շտայներ, Հենրի Մորգենթաուի ծոռնուհին
Պամելա Շտայներ, Հենրի Մորգենթաուի ծոռնուհին

Ինչպես ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցին պատմեց տիկնոջ ուղեկցորդուհին, նա ուսումնասիրում է հայ թուրքական հարաբերությունները և դրանց կարգավորման ջատագովներից է: Այս մի քանի օրն ու մանավանդ այս միջոցառման պարգևած հուզմունքը շատ բան փոխեցին նրա հայացքներում, իր զինվոր որդուն բանակ ճանապարհող մոր տեսանյութի ժամանակ նա անգամ արտասվեց:

Միջոցառումն ավարտվեց տնօրենի ու ներկաների երախտագիտական խոսքերով՝ ուղղված միջոցառման կազմակերպիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վիկտորիա Բաղդասարյանին:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վիկտորիա Բաղդասարյան
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վիկտորիա Բաղդասարյան

| | |
5683 | 0