Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լուսանկարչի տեսախցիկն ամրագրել է, թե ինչպես է թռչունը տապալում վագրին

23:16, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
Լուսանկարչի տեսախցիկն ամրագրել է, թե ինչպես է թռչունը տապալում վագրին

Այս զվարճալի լուսանկարները հաջողվել է լուսանկարել Չինաստանի հյուսիսարևելյան հատվածում գտնվող՝ սիբիրյան վագրերի համար նախատեսված արգելոցում: Լուսանկարների հեղինակ Լիբբի Չժանը պատմել է, որ վագրի ընկնելուց անմիջապես հետո նրանց կերակրմանը հետևող մարդկանց ամբոխը վարակվել է բուռն ծիծաղով: Վագրերին կերակրելու նպատակով նրանց են տվել նաև թուլացած մի թռչունի, սակայն վերջինը կարողացել է ուժ գտնել ու դուրս պրծնել գիշատչի ճանկերից: Իսկ հսկա վագրի ետևի թաթերը սահել են ձյունի վրա, ու նա տապալվել է գետնին:

12916 | 1
Facebook