Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հալեպի հայաբնակ թաղամասը դաժան ռմբակոծության է ենթարկվել

15:28, կիրակի, 12 ապրիլի, 2015 թ.
Հալեպի հայաբնակ թաղամասը դաժան ռմբակոծության է ենթարկվել

«Մի պահ մոռացեք Քիմ Քարդաշյանին, Հալեպում աղետ է»,- ահազանգում է «armweeklynews»-ը՝ տեղեկացնելով, որ Հալեպի հայաբնակ Սուլեյմանիե թաղամասը ուրբաթ երեկոյան և շաբաթ առավոտյան ենթարկվել է դաժան հրթիռակոծության: Հիթիռակոծության արդյունքում խոշոր ավերածություններ, զոհեր ու վիրավորներ կան: «Svoboda»-ն էլ հաղորդում է 5-8 զոհերի և տասնյակ վիրավորների մասին: Հալեպի հետ չկա ինտերնետային կապ:

Հալեպի՝ հայերով ու այլ քրիստոնյաներով բնակեցված Սուլեյմանիա թաղամասը գտնվում է Սիրիայի կառավարության զորքերի հսկողության տակ, այն պարագայում, երբ քաղաքի կենտրոնն ու մեծ մասը գրավված է իսլամիստ ահաբեկիչների կողմից: Նրանց միջև մարտերը դեռ շարունակվում են:

5383 | 2
Facebook