Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բիլդ» պարբերականը հրապարակել է «Airbus A320»-ի «սև արկղի» ողջ բովանդակությունը

15:05, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
«Բիլդ» պարբերականը հրապարակել է «Airbus A320»-ի «սև արկղի» ողջ բովանդակությունը

Գերմանական «Բիլդ» պարբերականը հրապարակել է մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանված «Airbus A320» օդանավի «սև արկղի» ողջ պարունակությունը: Նշվում է, որ ձայնագրությունը տևում է մոտ 1,5 ժամ: Դրանում հստակ լսվում են, թե ինչպես է 1-ին օդաչուն Անդրեաս Լուբիցին մոտ 20 րոպե խնդրում` ասելով. «Բացիʹր այդ գրողի տարած դուռը»: Հաղորդվում է նաև, որ ձայնագրության մեջ լսվում են ուղևորների ճիչերն ու աղաղակները: Ինչպես նշում է պարբերականը, ձայնագրության մեջ լսվում է օդաչուական խցիկում փակված Անդրեաս Լուբիցի շնչառությունը: Աղետից առաջ մենակության մեջ մնալով` նա բառ անգամ չի արտաբերել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԴՆԹ-ի վերլուծության միջոցով հաջողվել է հաստատել օդանավի 2-րդ օդաչու Անդրեաս Լուբիցի ինքնությունը:

12268 | 0
Facebook