«Ես ոչ մի անգամ Սերժ Սարգսյանին չեմ ընտրել»,- անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերի` իրեն ուղղված` ճանաչո՞ւմ եք Սերժ Սարգսյանին որպես լեգիտիմ նախագահ հարցին, այսպես արձագանքեց դերասան Հովհաննես Ազոյանը:
Շարունակելով ներքաղաքական զարգացումների թեման` օգտատերերը հետաքրքրվում էին, թե դերասանը շարունակելո՞ւ է նմանակել Գագիկ Ծառուկյանին, թե՞ թեման արդեն հնացած է: «Ծառուկյանը շատ զարմացրեց ինձ, որ ողջունեց իմ` իրեն նմանակելը, հավանեց, սիրեց, ինքն էլ ծիծաղում էր, իմ կարծիքն օլիգարխի նկատմամբ մինչ այդ կարծրատիպային էր: Հետաքրքիր մարդ է Ծառուկյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը մի լավ բան էր ասել իր հետ կապված, ասել էր` հողածին»,- նշեց դերասանը:
Իր կողմից հարգանք վայելող քաղաքական գործիչների մասին խոսելիս` Հովհաննես Ազոյանն առանձնացրեց Նիկոլ Փաշինյանին: «Նա ազնիվ քաղաքական գործչի մեծ կարիերա է անում: Ճիշտ ուղու վրա է, ողջունում եմ նրա քայլերը: Հումոր կա նրա հետ կապված, ասում են` Նիկոլ Փաշինյանին բոլորը սիրում են, բայց ոչ ոք չի ուզում հետն ամուսնանալ»: