Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ժնևում ցուցադրել են կոնցեպտ անվադողեր, որոնք կարող են ինքնուրույն լիցքավորել մեքենան

00:13, չորեքշաբթի, 11 մարտի, 2015 թ.
Ժնևում ցուցադրել են կոնցեպտ անվադողեր, որոնք կարող են ինքնուրույն լիցքավորել մեքենան

«Goodyear» ընկերությունը Ժնևյան ավտոսրահում ցուցադրել է անվադողերի կոնցեպտ, որոնք հնարավորություն են տալիս հավելյալ էներգիա ստանալ մեքենայի համար: BHO3 անուն ստացած անվադողերը էներգիան կլանում են արևից, կամ էլ արտադրում են ընթացքի ժամանակ: Բացի այդ, նոր անիվներն ունեն պիէզոէլեկտրական նյութեր, որոնք թույլ են տալիս էներգիա ստանալ ընթացքի ժամանակ անիվների դեֆորմացիայից:

Բացի այդ, ընկերությունը Ժնևում ներկայացրել է նաև «Triple Tube» կոնցեպտ-անվադողերը, որոնք ունեն ռետինե 3 հավելյալ ներդիրներ: Դրանք կարողանում են ավտոմատ կերպով կարգավորել ճնշումը՝ կապված ճանապարհային պայմաններից:

17904 | 0
Facebook