Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր ձերբակալություն` Հրանտ Դինքի սպանության գործով

15:33, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Նոր ձերբակալություն` Հրանտ Դինքի սպանության գործով

Թուրքիայում ձերբակալվել է Տրապիզոն նահանգի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռամազան Ակյուռեկը: Նա մեղադրվում է հայկական «Ագոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում ունեցած առնչության համար: Հաղորդվում է, որ նա իր պաշտոնավարության ժամանակ` 2007-ին, տեղյակ է եղել, որ Դինքի նկատմամբ մահափորձ է պատրաստվում, սակայն ոչինչ չի արել այն կանխարգելելու համար: Այս մասին գրում է «Հյուրիեթ»-ը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվել է 2007թ. հունվարի 19-ին: Նրան սպանել է 17-ամյա ազգայնական Օգյուն Սամաստը: Նա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:
7842 | 0
Facebook