Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուզբեկստանում սպանդի են ենթարկել ոստիկանի ողջ ընտանիքը

11:10, երեքշաբթի, 24 փետրվարի, 2015 թ.
Ուզբեկստանում սպանդի են ենթարկել ոստիկանի ողջ ընտանիքը

Ուզբեկստանի արևելքում՝ Հակկուլաբադ քաղաքում, փետրվարի 22-ին սպանդի են ենթարկել քննչական բաժնում աշխատող ոստիկանի ընտանիքը: Նրա մոր, կնոջ և 4 տարեկան որդու դիակները հանել են մոտակա գետից: Այս մասին հայտնում է «Օզոդլիգ»-ը: Ըստ նախնական քննության՝ զոհերի պարանոցները կտրված են եղել: Ընտանիքից փրկվել է միայն 2,5 ամսական կրծկեր երեխան, որին հանցագործները նետել էին հանցանքի վայրին մոտ գտնվող տներից մեկի դռան առաջ:

Ենթադրվում է, որ դա պատվիրած սպանություն է եղել՝ կապված ոստիկանի գործունեության հետ:

8592 | 0
Facebook