Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր երկիրը չի պատրաստվում խզել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները. Վրաստանի ԱԳ նախարար

16:10, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
Մեր երկիրը չի պատրաստվում խզել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները. Վրաստանի ԱԳ նախարար

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներ մեկնած Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը չի պատրաստվում դադարեցնել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Այն, որ 2014թ. այս կողմ «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով հանդիպում չի եղել, դեռ չի նշանակում, որ Վրաստանը դադարեցրել է կամ պատրաստվում է դադարեցնել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները: Այդ հարաբերություններն ընթանում են իրենց բնականոն հունով»,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե իբր Բերուչաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը դադադրեցրել է Ռուսաստանի հետ առևտրային հարցերի շուրջ երկխոսությունը, քանի որ այն այլևս անիմաստ և անարդյունավետ է համարում:

4145 | 0
Facebook