Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մեծահասակների համար նախատեսված խաղալիքները հին աշխարհում

00:13, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Մեծահասակների համար նախատեսված խաղալիքները հին աշխարհում

Հնէաբանները վստահեցնում են, որ մեծահասակների համար նախատեսված խաղալիքներ եղել են դեռ հնագույն ժամանակներում, և մեր նախահայրերը ազատորեն օգտվելիս են եղել դրանցից: Տղամարդու սեռական օրգան նմանակող հնագույն քարե խաղալիքի տարիքը գնահատվում է մոտ 26 հազար տարի: Այն հայտնաբերվել է Գերմանիայում, ունի 20 սմ երկարություն և մոտ 3 սմ տրամագիծ:

Հայտնի նաև, որ եգիպտական թագուհի Կլեոպատրան որպես այդպիսի խաղալիքներ օգտագործել է մեջը փորած և կենդանի մեղուներով լցոնած դդումը:

Հին հույներն ու հռոմեացիները ոչ միայն ակտիվորեն օգտագործել են նման խաղալիքներ, այլև աշխատել են դրանց կատարելագործման ուղղությամբ. քարե և փայտե սեքս-խաղալիքների վրա նրանք կաշվե կտորներ են կարել: Համաձայն մեզ հասած գրավոր աղբյուրների` Պելոպոննեսյան պատերազմի տարիներին հույն կանայք սեքս-գործադուլ են հայտարարել նրա համար, որ դադարեցված է եղել կաշվե որակյալ խաղալիքների ներկրումը:

11564 | 0
Facebook