Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնեցկում ռմբակոծվել են մանկապարտեզ և տրոլեյբուսի կանգառ. կան 10-յակ զոհեր

13:00, հինգշաբթի, 22 հունվարի, 2015 թ.
Դոնեցկում ռմբակոծվել են մանկապարտեզ և տրոլեյբուսի կանգառ. կան 10-յակ զոհեր

Ուկրաինայի արևելյան շրջաններում դարձյալ լարված իրավիճակ է: Դոնեցկ քաղաքում վերսկսվել են ռմբակոծությունները: Ինչպես հաղորդում է «Գազետա»-ն, ռմբակոծության է ենթարկվել նաև մի մանկապարտեզ: Թեժ մարտերը շարունակվում են նաև քաղաքի օդանավակայանի տարածքում, որն արդեն անջատականների հսկողության տակ է: Հարկ է նշել սակայն, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է օդանավակայանը կորցնելու մասին տեղեկատվությունը: Օդանավակայանում տեղի ունեցած մարտերի ընթացքում 6 զինծառայող է զոհվել, ևս 16-ը գերի են վերցվել անջատականների կողմից, հաղորդում է «Լիգա»-ն: Հաղորդվում է, որ ռմբակոծվել է նաև տրոլեյբուսի կանգառ, ինչի հետևանքով տարբեր տվյալներով 9-13 մարդ է զոհվել, կան 10-յակ վիրավորներ:

9125 | 0
Facebook