Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի». Վարդան Ոսկանյան

01:30, կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
«Գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս՝ յուրօրինակ բանակային «կաստա», որի անդամ դառնալը պետք է լինի դժվար, բայց սոցիալապես ամենապատվաբեր և ամենաապահով կարգավիճակը։
     Կիսազինվորական-կիսաբիզնեսմեն կամ, պատկերավոր ասած, այգեգործությունից ազատ ժամանակ և ոստիկանից պակաս սոցիալական ապահովության մակարդակ ունեցող սպան օբյեկտիվորեն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքների հիման վրա ապրող և գործող օրինակելի այդ «կաստան», ուստի և չի կարող ունենալ ինքնուրույն դիմագիծ»։

1926 | 0
Facebook