Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինական զորքերը նահանջել են Դոնեցկի օդանավակայանից

11:30, հինգշաբթի, 22 հունվարի, 2015 թ.
Ուկրաինական զորքերը նահանջել են Դոնեցկի օդանավակայանից

Ուկրաինական զորքերն այս գիշեր «ստիպված են եղել» նահանջել Դոնեցկի օդանավակայանից, որտեղ վերջին մի քանի օրերին ակտիվ մարտեր էին Ուկրաինայի կառավարական զորքերի և անջատականների միջև: «Ուկրաինական զորքերը, որ պաշտպանում էին Դոնեցկի օդանավակայանը, ստիպված էին հանձնել այն, ինչը դեռևս 1 տարի առաջ հիանալի, ժամանակակից օդանավակայան էր: Հերոսական պաշտպանությունը տևեց 242 օր: Դա ավելին էր, քան Հայրենական պատերազմի տարիներին Ստալինգրադի և Մոսկվայի պաշտպանությունը, դա ավելին էր, քան մի ամբողջ պատերազմը»,- ասվում է ուկրինական «Ազով» գումարտակի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օդանավակայանն ամբողջովին ավերված է և ուկրաինացի զինյալները լքել են այն, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

6205 | 1
Facebook