Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դամասկոսի ճանապարհ եմ մաղթում ՔՊ-ականներին». Աշոտյան

22:54, շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.
«Դամասկոսի ճանապարհ եմ մաղթում ՔՊ-ականներին». Աշոտյան

«Աշոտյան ջան, նախ՝ քո կարիքը շատ ունենք, և երկրորդ՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, ըստ Ձեզ, կքննադատե՞ն Նիկոլին, երբ հասարակ ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառվի, ինչպես տեսել ենք, մինչև այժմ դա չեն արել»,- այս հարցադրումը ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ուղղել է քաղաքացի Սերոբ Սարգսյանը։
     Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասել է. «Հարգելի Սերոբ, շատ շնորհակալ եմ վստահության համար։ Ինչ վերաբերում է «դրսի» արձագանքին, ապա, որպես այդ դրսի հետ մոտ 20 տարվա աշխատանքի փորձ ունեցող մարդ՝ ասեմ` շատ ուղիղ․ դադարե՛ք որոնել այդ դրսի կարեկցանք, դաբրո, կարծիքը։ 2020-ի նոյեմբորի 9-ից հետո մեզ դրսում ոչ մի երկիր չի հարգում, լավագույն դեպքում՝ խղճում են։ Այս վերաբերմունքի պատճառը ոչ թե պարտությունն է, այլ Փաշինյանի` շարունակվող պաշտոնավարումը։

Կայացած ժողովուրդներն անգամ հաղթած վարչապետի են փոխում (օրինակ՝ Չերչիլին), ուր մնաց՝ հարգեն այն ժողովրդին, ով իր անարգանքի և պատվազրկության մեղավորին դեռ հանդուրժում է։ Որպեսզի մեզ հարգեն ուրիշները, նախ ինքներս մեզ պետք է հարգենք, ինչին և ուղղված է Սրբազանի մեկնարկած շարժումը։

Վերադառնալով հնարավոր բռնությունների դեպքում միջազգային արձագանքին, ապա հիշեք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործիքակազմում ժողովրդավարությունն առաջնահերթ չէ, իսկ Արևմուտքի վերջին շրջանի պահվածքը վկայում է, մեղմ ասած, կրկնակի ստանդարտների և ընտրովի մոտեցման մասին։
     Ելնելով սեփական շահերից` նրանք կարող են «չոփը գերան սարքել», ինչպես Հայաստանում` մինչև 2018-ը, և գերանը` չոփ, ինչպես Հայաստանում 2018-ից հետո։ Դեմոկրատիան նման արտաքին դերակատարների համար դարձել է լաթի կտոր, որ հարկ եղած դեպքում կամ «հպարտ ծածանվող դրոշակ» է ծառայում, կամ էլ իրենց ձեռնտու ռեժիմի արտաթորանքը մաքրելու համար պոլի շոր։

Հայաստանը պետք է լինի ժողովրդավար երկիր՝ ոչ թե այլոց դուր գալու համար, այլ՝ սեփական ժողովրդի իշխանության և իրավունքների երաշխավորության։

Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչպես քրիստոնյաների հալածիչ Սավուղը Դամասկոսի ճանապարհին դարձի եկավ՝ դառնալով Պողոս առաքյալ։ Դամասկոսի ճանապարհ եմ մաղթում ՔՊ-ականներին»։

3459 | 0
Facebook