Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցեղասպանությունների ուսումնասիրման և կանխարգելման գործունեությամբ զբաղվող Լեմկինի ամերիկյան հեղինակավոր ինստիտուտը ՏԱՐԱԿՈՒՍԱԾ և ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների հայտարարությունների որոշ հանգամանքներից, որոնք, ըստ ինստիտուտի, կարծես թե, հակասում են ցեղասպանության կանխարգելման և ցեղասպանության ճանաչման հիմնարար սկզբունքներին: Ըստ ինստիտուտի՝ սա էլ ավելի կարևոր է դառնում Ադրբեջանի անհանգստացնող տարածքային պահանջների և վերջին տասնամյակների ընթացքում հայերի դեմ շարունակվող ցեղասպանական քաղաքականության համատեքստում...
…Լեմկինի ինստիտուտը անհանգստացած է Հայաստանի Հանրապետության ղեկավար պաշտոնյաների վարքագծով՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: Ցնդվելու բան է, ամոթ ու խայտառակություն - Լեմկինի ինստիտուտը… Հայոց ցեղասպանության ճանաչման և հայերի ապագա ցեղասպանության սպառնալիքի հարցով ՈՉ ՄԻԱՅՆ ԱՎԵԼԻ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ, այլև քննադատում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ղեկավարությանը»: